Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հունաստանը անհիմն ու սխալ է որակել Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն օդային սահմանի խախտման վերաբերյալ

Հունաստանը անհիմն ու սխալ է որակել Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն օդային 
սահմանի խախտման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը հերքում է Թուրքիայի հայտարարությունն այն մասին, թե հունական կողմը Էգեյան ծովի հատվածում խախտել է թուրքական օդային սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Մենք հերքում ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության՝ չհիմնավորված ու իրականությանը չհամապատասխանող մեղադրանքները, թե իբր օրեր առաջ հունական ինքնաթիռները խախտել են Թուրքիայի օդային սահմանը: Այս մեղադրանքները Թուրքիայի՝ մոլորեցնելու ու իր սեփական անօրինական ու սադրիչ գործողությունների համար պատասխանատվությունից ազատվելու հերթական փորձն են»,- ասվում է հայտարարության մեջ:

Հունաստանի ԱԳՆ-ից առնվազն պարադոքսալ են անվանել այն, որ նման հայտարարություն է անում մի երկիր, որը մեկ օրում 42 թռիչք է իրականացրել Հունաստանի տարածքում՝ խախտելով այդ երկրի օդային սահմանը: Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ Թուրքիան «հերթական անգամ իր գործողություններով խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև նման կրիտիկական պահի  վնասում ՆԱՏՕ-ի միասնականությանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]