1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կոնգոյում գրանցվել է Էբոլայից մահվան չորրորդ դեպքը

Կոնգոյում գրանցվել է Էբոլայից մահվան չորրորդ դեպքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության հյուսիս-արևմուտքում վերջին 30 օրերի ընթացքում գրանցվել է Էբոլայի վարակից մահվան չորրորդ դեպքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Կոնգոյում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը:

«Մայիսի 20-ին Էբոլա հիվանդությունից մահացել է 12-ամյա մի դեռահաս»,- հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչը:

2022 թվականին Կոնգոյում Էբոլայի վարակի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 2-րդ կեսին: Վարակված 31-ամյա տղամարդը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ապրիլի 21-ին կնքել էր մահկանացուն: Նրա հետ բարեկամական կապի մեջ գտնվող կինը մահացել էր ապրիլի 26-ին: Դրանից վեց օր անց վարակից մահացել է 48-ամյա մի տղամարդ:

Կոնգոյի իշխանությունները սերտորեն մոնիտորինգի են ենթարկում ավելի քան 300 մարդու, ովքեր վարակակիրների հետ շփման մեջ են եղել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]