Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

ՌԴ-ն արգելել է Կանադայի վարչապետի կնոջ ու մի քանի տասնյակ այլ պաշտոնյաների մուտքը երկիր

ՌԴ-ն արգելել է Կանադայի վարչապետի կնոջ ու մի քանի տասնյակ այլ պաշտոնյաների 
մուտքը երկիր

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի պատասխան Կանադայի կողմից Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների՝ պաշտոնական Մոսկվան արգելել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջը՝ Սոֆի Թրյուդոյին, օդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էրիկ Ջին Քենիի և ևս 24 անձի մուտքը ՌԴ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:

«Խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հարազատների ու մտերիմների, ռազմարդյունաբերական համալիրի և նավաշինության ոլորտի ղեկավարների, զինված ուժերի հրամանատարության մասին է»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ առաջիկայում կհայտարարվի Կանադայի դեմ նոր պատժամիջոցների մասին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]