Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ում տենդի ախտանիշներով քաղաքացիների թիվը հասել է 2,8 միլիոնի

ԿԺԴՀ-ում տենդի ախտանիշներով քաղաքացիների թիվը հասել է 2,8 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրը հայտնաբերել են տենդի ախտանիշներով 167 650 մարդ, այդ դեպքերի ընդհանուր թիվն ապրիլի վերջից ի վեր կորոնավիրուսի տարածման ֆոնին կազմել Է 2,81 միլիոն: Մայիսի 23-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տենդով հիվանդների ընդհանուր թվից ապաքինվել Է 2,33 միլիոն բնակիչ (82,9 տոկոսը), 479 հազարը բուժում Է անցնում: Անցած օրը մահացել Է մեկ մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում Է 68:

Ինչպես կարծում են Սեուլում, ԿԺԴՀ-ի իշխանությունները, ենթադրաբար, տենդի ախտանիշներով անձանց վիճակագրություն են վարում զանգվածային թեստավորման եւ COVID-19-ի ստույգ հայտնաբերման սահմանափակ հնարավորությունների պատճառով:

Բարձր ջերմությամբ անձանց օրական աճը կազմում Է առնվազն 200 հազար երկրորդ օրն անընդմեջ: ԿԺԴՀ-ում բնակչության թվակաքակը կազմում Է մոտավորապես 24 միլիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]