Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Գեղարքունիքում անցկացվեց «Բարբառների երկխոսություն» մրցույթ-փառատոնի մարզային փուլը

Գեղարքունիքում անցկացվեց «Բարբառների երկխոսություն» մրցույթ-փառատոնի 
մարզային փուլը

ԳԱՎԱՌ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզպետարանը  արդեն 12-րդ անգամ  անցկացնում է «Հայրենի եզերք» խորագրիրը կրող «Բարբառների երկխոսություն»  մարզային մրցույթ-փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, մրցույթ-փառատոնը մեծ մասսայականություն է վայելում հատկապես  դպրոցահասակ երեխաների շրջանում։

Այս տարի մրցույթ-փառատոնը մեկնարկել էր մարտ ամսին, տեղերում անցկացվել էին տարածքային փուլերը, իսկ մայիսի 19-ին  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի աջակցությամբ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում  անցկացվեց հերթական  մրցույթ-փառատոնի մարզային փուլը, որին մասնակցեցին  41 դպրոցահական։

«Երեխաները բարբառով  ներկայացրին իրենց համայնքների եւ ընտանիքներիի հետ կապված իրապատում պատմություններ, ինչպես նաեւ հեքիաթներ՝ մինչեւ 3-5 րոպե տևողությամբ: ժյուրիի կազմը ղեկավարում էր ՀՀ ԳԱԱ  Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն  Վիկտոր Կատվալյանը։  Ժյուրիի որոշմամբ  մրցույթ-փառատոնի «Լավագույն կատարում» անվանակարգում հաղթողներ ճանաչվեցին՝ Երանոսի միջնակարգ դպրոցի Նոնա Քոսյան և Գուրգեն Աղեկյան զույգը,  Սարուխանի N 3 միջնակարգ դպրոցի խումբը՝ Ավետիս Աբրահամյան,  Աննա Արզունյան, Սերինե Գարգրցյան, Արման Թորոյան կազմով, Գանձակ գյուղի N 2 միջնակարգ դպրոցի Վարսենիկ Վիկտորյա, Զարուհի Ղուրշուդյանների խումբը, Մարտունու N1 հիմնական  դպրոցի աշակերտ Նարե Մոսեյանը, Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի խմբի անդամներ Արման Շաբոյանը, Էլինա Սուքիասյանը, Մանվել Ափյանը, Կարեն Գյուլումյանը, Գագարինի միջնակարգ դպրոցի աշակերտ  Գոռ Հակոբյանը, Գավառի N 3 հիմնական դպրոցի խումբը՝ Ելիսա Հովակիմյանը,  Աշոտ Գափոյանը, Էլլա Մանուկյանը, Գավառի N 2 միջնակարգ դպրոցից Աշխեն Խաչատրյան, Համեստ Կարապետյան զույգը, Ծակքարի միջնակարգ դպրոցի աշակերտ  Վիգեն Հայրապետյանը եւ Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Նարե Մարդոյանը։ Մրցույթ-փառատոնի հաղթողներն ու բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, նվերներ  եւ բուկլետներ»,- նշեց  Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]