Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի կառավարական պատվիրակությունը կայցելի Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան եւ Տաջիկստան

ԱՄՆ-ի կառավարական պատվիրակությունը կայցելի Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան եւ Տաջիկստան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների կառավարական պատվիրակությունը՝ Հարավային եւ Կենտրոնական Ասիայի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուի գլխավորությամբ մայիսի 23-ից մինչեւ 27-ը կայցելի Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան եւ Տաջիկստան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 22-ին այդ մասին հայտնել Է Պետական դեպարտամենտի մամուլի ծառայությունը:

«Դոնալդ Լուն կգլխավորի ԱՄՆ-ի պատվիրակությունը մայիսի 23-ից մինչեւ 27-ը Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան եւ Տաջիկստան կատարելիք ուղեւորությունում, որը նպատակաուղղված Է տարածաշրջանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների ամրապնդմանը եւ ավելի (…) բարգավաճող եւ անվտանգ Միջին Ասիայի ստեղծմանը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Պատվիրակության կազմի մեջ կմտնեն նաեւ Պենտագոնի, Սպիտակ տան Ազգային ավտանգության խորհրդի (ԱԱԽ), Միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի(U.S. International Development Finance Corporation, DFC) եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչները:

Ուղեւորության շրջանակներում Միացյալ Նահանգների պատվիրակության անդամները մտադիր են հանդիպել հիշյալ երկրների պաշտոնատար անձանց, գործարարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Տաջիկստանում նաեւ պլանավորվում են ամենամյա երկկողմ կոնսուլտացիաներ «տնտեսական կապերի զարգացման եւ անվտանգության բնագավառում համագործակցության ամրապնդման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]