1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դեսպան Սարգսյանը Կատարում մի շարք հանդիպումներ է ունեցել

Դեսպան Սարգսյանը Կատարում մի շարք հանդիպումներ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերի նախարար, դոկտոր Ֆալեհ բն Նասեր Ալ Թանիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են շրջակա միջավայրի բնագավառում երկկողմ համագործակցության ծավալման և խորացման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման հեռանկարներին։ Այս համատեքստում կարևորվել է երկու գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումն ու փոխգործակցության հարցերը տեղում քննարկելու անհրաժեշտությունը։

Նույն օրը Կատարում ՀՀ դեսպանը այցելել է  ազդեցիկ լսարան ունեցող կատարական «Ալ-Շարկ» արաբալեզու պարբերականի գլխավոր խմբագրութուն և հանդիպում ունեցել թերթի գլխավոր խմբագիր Սադեկ Մուհամմադ ալ-Ամարիի հետ։ Քննարկվել են «դեսպանություն-տեղական լրատվամիջոցներ» ձևաչափի ձևավորմանը, ինչպես նաև երկու երկրների զանգվածային լրատվամիջոցների միջև փոխգործակցության հաստատմանն ու հետագա խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է այս ոլորտում գոյություն ունեցող ներուժի ակտիվացման կարևորությունը, պայմանավորվածություն ձեռք բերվել աշխատանքների  համադրման ճանապարհով այն լուսաբանելու կապակցությամբ։

Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳՆ գլխավոր քարտուղար, դոկտոր Ահմադ Հասան ալ-Համադի հետ։  Հանդիպմանը քննարկվել են  բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման, Հայաստանի և Կատարի միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]