Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ուզում եմ, որ ձեզ գնահատված զգաք ու շարունակեք ճշմարտությունն աշխարհին հասցնելու բարձր առաքելությունը. Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է լրագրողներին

Ուզում եմ, որ ձեզ գնահատված զգաք ու շարունակեք ճշմարտությունն աշխարհին 
հասցնելու բարձր առաքելությունը. Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է 
լրագրողներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 23-ին Արցախում պաշտոնապես նշվում է լրագրողի մասնագիտական օրը: Այդ առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում,մասնավորապես, նշված է.

«Սիրելի´ լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ:

Ամենայն համոզվածությամբ կարող ենք ասել, որ դուք Արցախի ինքնիշխան պետականության կառուցման ու կայացման գործի առաջամարտիկներից եք: Այս տարիների ընթացքում դուք յուրատեսակ կամուրջ էիք իշխանության ու հասարակության միջև: Միշտ բարձրաձայնել եք հասարակ մարդուն հուզող խնդիրների մասին, դարձել ուղեցույցը մեր անելիքների:

Լրագրողի մասնագիտությունը պահանջում է բանիմացություն, մարդկային շփումների հմտություններ, կոռեկտություն ու բարձր արհեստավարժություն: Այսօր, առավել քան երբևէ, լրագրողները պահանջված են տեղեկատվական դաշտի մարտահրավերներին դիմագրավելու համար:

Արցախի լրատվական դաշտի բանակն իր դերակատարություն է ունեցել Արցախյան երեք պատերազմներում՝ դառնալով մեր պատմության տարեգիրը, տարածելով ճշմարտությունը, իր ձեռքին որպես զենք ունենալով տեսախցիկն ու համակարգիչը:

Դուք, վտանգելով ձեր կյանքը, բարձր նշաձող եք սահմանել լրագրողի մասնագիտության համար, վեր եք գտնվել մարդկային թուլություններից՝ հայրենիքի շահը վեր դասելով անձնական հարմարավետությունից: Մեր խոնարհումը ազատամարտում իրենց կյանքը նվիրաբերած լրագրողներին:

Ուզում եմ, որ ձեզ գնահատված զգաք ու շարունակեք ճշմարտությունը աշխարհին հասցնելու բարձր առաքելությունը, դիմակայեք առկա մարտահրավերներին՝ ձեր նպաստը բերելով Արցախի կայունությանը, մեր ժողովրդի համերաշխությանն ու միասնությանը:

Ձեր ուժը ձեր գրչի զորությունն է, թող այն  բեղուն լինի, չընկրկի ժամանակավոր դժվարություններից, հավատարիմ մնա լրագրողական էթիկային ու չորրորդ իշխանություն լինելու պատասխանատվությանը:

Առողջ եղեք, ուշիմ ու բանիմաց, եռանդով լեցուն՝ նեցուկ եղեք ճնշվածին ու իր իրավունքներին տեր կանգնել չկարողացողին: Մենք հավատում ենք ձեզ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]