Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին

Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին հայտնաբերվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Մայիսի 23-ին, ժամը 08։33-ից Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են, ինչի արդյունքում ջրափրկարարները Ծովինար գյուղի ափամերձ հատվածում հայտնաբերել են Ա. Ս.-ի դին (ծնված 1968 թ.)»- նշված է հաղորդագրության մեջ:

Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են։

Մայիսի 6-ին ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Մինչ օրս որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]