Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

10 տոկոս հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նաև նպաստներն ու աջակցության որոշ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա

10 տոկոս հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նաև նպաստներն ու 
աջակցության որոշ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի, 10 տոկոսի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նշելով, որ հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝

ընտանեկան նպաստ

սոցիալական նպաստ,

ծերության նպաստ,

հաշմանդամության նպաստ,

կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,

մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,

երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 50,000 դրամ աջակցություն,

պատվովճար,

պարգևավճար։

Վերոնշյալ վճարներն անկանխիկ եղանակով ստանալու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն՝ ներկայացնելով գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը:

Սոցիալական և ընտանեկան նպաստն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով նպաստառու ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, ընդ որում՝ հաշիվը բացվելու է դիմողի անունով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]