Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սրբուհի Սարգսյանը երկրպագուներին է ներկայացրել «Սիրո ռիթմ» երգը

Սրբուհի Սարգսյանը երկրպագուներին է ներկայացրել «Սիրո ռիթմ» երգը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սրբուհի Սարգսյանը` Սրբուկը, երաժշտասերների դատին է հանձնել «Սիրո ռիթմ» երգը, որն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակը ինքը՝ Սրբուհի Սարգսյանն է, խոսքերը գրել է Ռիմա Հարությունյանը, գործիքավորումն իրականացրել է Վահրամ Յանիկյանը:

Սրբուհի Սարգսյանը ծնվել է 1994 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Լայն լսարանը երգչուհուն ճանաչում է «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծից, որում նա հանդես է եկել երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Երգչուհին 2018 թվականին Ուկրաինայում մասնակցել է «Ձայնը» նախագծին և հասել եզրափակիչ փուլ, իսկ 2019-ին Սրբուկը ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում:

2012-ից ստեղծել է «Allusion» բենդը, որը կատարում է փոփ, սոուլ, ռոք քավրներ, տարբեր ժամանակների հայտնի հիթեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]