1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուկրաինայից Ռումինիա մուտք գործած փախստականների թիվը գերազանցել է մեկ միլիոնը

Ուկրաինայից Ռումինիա մուտք գործած փախստականների թիվը գերազանցել է մեկ միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ավելի քան մեկ միլիոն քաղաքացի Է Ռումինիա մուտք գործել փետրվարի 24-ից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Մեկ օրում սահմանային անցումով ազգային մակարդակով Ռումինիա Է մուտք գործել Ուկրաինայի 7903 քաղաքացի: Այդ ճգնաժամի սկսվելուց ի վեր ազգային մակարդակով Ռումինիա Է մուտք գործել Ուկրաինայի 1 միլիոն 003 հազար 243 քաղաքացի»,-ասվում Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է Ռումինիայի սահմանապահ ոստիկանության կայքում:

Ռուսաստանը ռազմական գործողությունն Ուկրաինայում սկսել Է փետրվարի 24-ի առավոտյան: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:

Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]