1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

10 ամենահարուստ մարդկանց կապիտալը գերազանցում Է մոլորակի բնակիչների 40 տոկոսի միագումար կարողությանը

10 ամենահարուստ մարդկանց կապիտալը գերազանցում Է մոլորակի բնակիչների 40 տոկոսի միագումար կարողությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տասն ամենահարուստ մարդիկ տիրում են կարողության, որը գերազանցում Է մոլորակի ամենաաղքատ բնակչության 40 տոկոսի՝ 3,1 միլիարդ մարդու խնայողությունները: Այդ մասին ասված Է Oxfam միջազգային բարեգործական եւ հումանիտար կազմակերպության՝ մայիսի 23-ին հրապարակված զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այնտեղ նշված Է, որ ընդամենն աշխարհում կա 2 688 միլիարդատեր՝ 573-ով ավելի, քան դեռ երկու տարի առաջ, որոնց ընդհանուր կարողությունը հավասար Է 12,7 տրիլիոն դոլարի: Oxfam-ում նշում են, որ 20 խոշորագույն դոլարային միլիարդատերերի հարստությունը գերազանցում Է Սահարայից հարավ ամբողջ Աֆրիկայի համախան ներքին արդյունքը (ՀՆԱ):

Փորձագետներն ընդգծում են, որ կորոնավիրուսի համավարակի սկզբից, ըստ վիճակագրության, յուաքանչյուր 30 ժամը մեկ աշխարհում հայտնվել Է նոր միլիարդատեր: Ըստ որում վերջին երկու տարում միլիարդատերերի միագումար կարողությունն աճել Է ավելի, քան բոլոր 23 նախընթաց տարիներին միասին: Ներկայումս նրանց միագումար կարողությունը հավասարվում Է համաշխարհային ՀՆԱ-ի 13,9 տոկոսին, ինչը եռապատիկ ավելի Է, քան 2 000 թվականին: Տնտեսագետներն ուշադրություն են հրավիրում այն բանին, որ վերջին ժամանակներս առանաձնապես մեծ շահույթ են ստացել, մասնավորապես, այն ընկերությունների սեփականատերերը, որոնք զբաղված են Էներգետիկայի եւ պարենի ոլորտում՝ 453 միլիարդ դոլար երկու տարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]