1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միջին մասնագիտական ու արհեստագործական ոլորտի մասնագիտությունների նկատմամբ պահանջարկն ավելացել է

Միջին մասնագիտական ու արհեստագործական ոլորտի մասնագիտությունների 
նկատմամբ պահանջարկն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին բավական գրավիչ են դարձել միջին մասնագիտական ու արհեստագործական ոլորտի մասնագիտությունները:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը նշեց, որ փոխվել է այն մոտեցումը, որ հիմնականում շրջանավարտներն ընտրում են բարձրագույն ուսումնական հաստատությունները: 

«Նախորդ երկու տարիների փորձը ցույց է տալիս, որ միջին մասնագիտական ու արհեստագործական հաստատություններից բազմաթիվ դիմորդներ դուրս մնացին, պահանջարկը շատ մեծ էր, տեղերի քանակը սահմանափակ էր: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հասարակության շրջանում պատկերացումները փոխվել են աշխատաշուկայի, կրթության նկատմամբ»,-ասաց Հայկուհի Գևորգյանը:

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ հաջողություն գրանցվել է, սակայն ոլորտում դեռ անելիքներ կան: Մասնավորապես, դեռ կան կարծիքներ այն մասին, որ միջին մասնագիտական ոլորտի կրթական հաստատությունները ոչ գերազանց սովորողների կենտրոններ են: Այսինքն՝ եթե երեխայի գիտելիքները չեն բավարարում բուհեր ընդունվելու համար, ուրեմն կրթությունը կարող է շարունակել քոլեջում կամ ուսումնարանում: Հայկուհի Գևորգյանն ընդգծեց, որ քոլեջներն ու ուսումնարանները մասնագիտական կրթական օջախներ են, որոնք վերջին տարիներին մեծ պահանջարկ ունեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]