Բայդենը 12 երկրների հետ համատեղ գործարկել Է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական կառույցը
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Հարավային Կորեա եւ Ճապոնիա կատարած ուղեւորության ժամանակ տարածաշրջանի 12 երկրների հետ համատեղ գործարկել Է «Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական կառույցը» (IPEF):
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին հաղորդել են Սպիտակ տանը: «IPEF-ը կամրապնդի մեր կապերն այս ամենախոնավ տարածաշրջանում՝ առաջիկա տասնամյակում տեխնոլոգիական ինովացիաներին եւ գլոբալ տնտեսությանը վերաբերող զարգացումը սահմանելու համար: Համակարգն ավելի հաստատուն, ազնիվ եւ կայուն տնտեսություն կստեղծի ընտանիքների, աշխատողների եւ բիզնեսի համար ԱՄՆ-ում եւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել են Սպիտակ տան կայքում:
Կառույցը գործարկել են Ավստրալիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Նոր Զելանդիայի եւ այլ երկրների հետ համատեղ: Կառույցի նպատակը, ինչպես նշում Է Սպիտակ տունը, գործընկեր երկրների միջեւ տնտեսական շփումների ուժեղացումն Է, այդ շփումները կայուն եւ արդարացի դարձնելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում