Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

 ԱՄՀ-ի ղեկավարը երկրներին կոչ Է արել նվազեցնելու առեւտրական արգելքները գների աճի դեմ պայքարի համար

 ԱՄՀ-ի ղեկավարը երկրներին կոչ Է արել նվազեցնելու առեւտրական արգելքները գների աճի դեմ պայքարի համար

 ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրակցությունը պետք Է նվազեցնի առեւտրական արգելքները գնաճի դեմ պայքարի համար: Այս հանձնարականն Է բովանդակում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիեւայի, նրա առաջին տեղակալ Գիտա Գոպինատի եւ ԱՄՀ-ի Ռազմավարության, քաղաքականության եւ վերլուծության հարցերի դեպարտամենտի տնօերն Ջեյլա Փեզարբաշիօղլուի համատեղ հոդվածը, որը հրապարակվել Է մայիսի 3-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանք կոչ են արել «վերականգնելու վստահությունը կանոնների վրա հիմնված գլոբալ համակարգի նկատմամբ»: «Մենք կարող ենք սկսել հենց այժմ՝ նվազեցնելով առեւտրական արգելքները՝ հաղթահարելու համար դեֆիցիտը եւ իջեցնելու մթերքի եւ այլ ապրանքների գները: Ոչ միայն երկրներն, այլեւ ընկերությունները պետք Է բազմազանացնեն ներմուծումը, որպեսզի ապահովվի մատակարումների շղթաների անվտանգությունը եւ պահպանվի գլոբալ ինտեգրացման վիթխարի առավելությունները գործարարության համար»,- նշել են հոդվածի հեղինակները:

«Լարվածությունն առեւտրի, տեխնոլոգիական ստանդարտների եւ անվտանգության հարցերում , նշում են նրանք, «աճում Է արդեն շատ տարիներ՝ խախտելով աճն ու վստահությունը ներկայիս գլոբալ տնտեսական համակարգի նկատմամբ»: ԱՄՀ-ի տվյալների  համաձայն՝ «սոսկ անորոշությունն առեւտրական քաղաքականության շուրջը հանգեցրել Է 2019 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի նվազման 1 տոկոսով»: Ըստ որում Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործության սկզբից «շուրջ 30 երկրներ սահմանափակել են պարենի, Էներգակիրների եւ այլ հանգուցային ապրանքների վաճառքը», ասված Է հոդվածում: ԱՄՀ-ում նաեւ կոչ են արել օգնություն ցույց տալու աղքատ երկրներին նրանց պարտային բեռի թեթեւացման գործում, արդիականացնելու փողի միջազգային փոխանցումների համակարգը՝ ցածր վճարով  գլոբալ հարթակի ստեղծման միջոցով եւ պայքարելու կլիմայի փոոխության հարուցած ճգնաժամի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]