Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարտունի խոշորացված համայնքի բնակավայրերի տարածքներում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Մարտունի խոշորացված համայնքի բնակավայրերի տարածքներում իրականացվել են 
սանիտարական մաքրման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտունի համայնքում նախօրոք հայտարարված հերթական շաբաթօրյակի արդյունքում կենցաղային  աղբի թափոններից  մաքրվել է  Երեւան-Վարդենիս մայրուղու՝ Արծվանիստից մինչեւ Երանոս ընկած անտառամերձ եւ գետափնյա հատվածները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից,  շաբաթօրյակին մասնակցել են շուրջ 300 մարդ, ովքեր ներկայացնում էին  համայնքապետարանի աշխատակազմը, բնակավայրերի վարչական գրասենյակները,  Գեղարքունիքի տարածաշրջանային պետական  եւ  Մարտունու պետական բժշկական քոլեջը։

«Շաբաթօրյակները կկազմակերպվեն հաճախակի եւ անհրաժեշտության դեպքում։ Շրջակա միջավայրի մաքրության ապահովումը գտնվում է թե՛ Գեղարքունիքի մարզպետարանի, թե՛ մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում, երկու կառույցների մշտական համագործակցության ներքո։ Մարտունի համայնքում շաբաթօրյակի աշխատանքները կազմակերպեցին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, ԿՄՍ վարչության կրթության բաժնի պետ Համբարձում Սաֆարյանը, Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, քոլեջների տնօրեններ Յուրա Սուքիասյանը եւ Տարոն Արշակյանը: Շաբաթօրյակի արդյունքում կենցաղային աղբի թափոններից մաքրվել են մեր համայնքի տարածքով անցնող Վարդենիս-Երեւան միջպետական ճանապարհին հարող անտառամերձ տարածքները, գետաբերանները, իսկ հավաքված աղբը տեղափոխվել է աղբավայրեր եւ հողածածկվել։ Շաբաթօրյակի աշխատանքներում ընդգրկված էր 7 միավոր տեխնիկա»,-ներկայացրեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը :

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]