Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն դեռ տեղեկություն չունի կապիկի ծաղիկ վիրուսի հնարավոր մուտացիաների մասին

ԱՀԿ-ն դեռ տեղեկություն չունի կապիկի ծաղիկ վիրուսի հնարավոր մուտացիաների 
մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռ տեղեկություն չունի կապիկի ծաղիկ վիրուսի հնարավոր մուտացիաների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին նշել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը։

Միաժամանակ, ըստ Լյուիսի, գիտնականներն ու փորձագետներն այժմ տվյալներ են հավաքում, որպեսզի ճշգրիտ պատասխանեն կապիկի ծաղիկի վիրուսի հնարավոր մուտացիաների հարցին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում մի շարք երկրներում արձանագրվել են կապիկի ծաղիկի դեպքեր: Վերջին տվյալներով 10-ից ավելի երկրում՝ այդ թվում Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում գրանցվել է վիրուսի 92 դեպք:  Տվյալներն ամեն պահի կարող են փոխվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]