1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2003 թ. մայիսի 24-ին Երեւանում բացվեց Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը:

-1923 թ. մայիսի 24-ին ծնվել է Հակոբ Հակոբյանը՝ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1967-1971), (մահ.՝  2013 թ.):

-1936 թ. մայիսի 24-ին ծնվել է Արամայիս Սահակյանը՝ գրող, երգիծաբան եւ հրապարակախոս (վախճ.՝ 2013 թ.):

-1834 թ. մայիսի 24-ին մահացել է Հարություն Ալամդարյանը՝ հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական եւ եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ (1828-1830)։

-1905 թ. մայիսի 24-ին ծնվել է Միխայիլ Շոլոխովը՝ ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1965)՝ «Խաղաղ Դոն» վեպի համար (վախճ.՝ 1984 թ.):

-1940 թ. մայիսի 24-ին ծնվել է Իոսիֆ Բրոդսկին՝ ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ։ 1987 թ. արժանացել է գրականության Նոբելյան մրցանակին (վախճ.՝ 1996 թ.):

-641 թ. մայիսի 24-ին մահացել է Բյուզանդիայի Հերակլիոս-Կոստանդին Գ կայսրը:

-1543 թ. մայիսի 24-ին մահացել է Նիկոլայ Կոպեռնիկոսը՝ լեհական ծագմամբ  գերմանացի աստղագետ, մաթեմատիկոս, տնտեսագետ, կանոնիկոս։ Առավել հայտնի է որպես միջնադարյան աշխարհի հելիոցենտրիկ (արեւակենտրոն) համակարգի հեղինակ, որը սկզբնավորեց առաջին գիտական հեղափոխությունը։ Կոպեռնիկոսի դարակազմիկ գիրքը՝ «Երկնային ոլորտների պտույտի մասին», որը հրատարակվել է իր մահվան նախօրյակին, որոշ ուսումնասիրողների կողմից համարվում է ժամանակակից աստղագիտության մեկնարկային կետ։ Նրա այդ երկը խթան դարձավ հետագա գիտական ուսումնասիրությունների համար՝ դառնալով գիտության պատմության ուղենիշներից մեկը։

-2000 թ. մայիսի 24-ին մահացել է Օլեգ Եֆրեմովը՝ ռուս խորհրդային դերասան եւ ռեժիսոր:

 

Հետաքրքրական է

Աստղագիտություն՝ գիտություն երկնային մարմինների (մոլորակներ, աստղեր, միգամածություններ, միջաստղային նյութ, գալակտիկաներ եւ այլն) եւ դրանց հետ կապված երեւույթների (տարածական բաշխում, շարժումներ, ֆիզիկական բնույթ եւ վիճակ, փոխազդեցություն, առաջացում ու զարգացում եւ այլն) մասին։ Այն միաժամանակ մշակում է երկնային մարմինների դիտումները գործնական նպատակներով օգտագործելու մեթոդներ (ժամանակի ծառայություն, աստղագիտական կողմնորոշում, տիեզերական թռիչքների աստղագիտական կառավարում եւ այլն)։

Աստղագիտությունը հնագույն գիտություններից է։ Դեռեւս Ք. ա. աստղագիտությունը բավականաչափ զարգացած էր Բաբելոնում, Եգիպտոսում, Չինաստանում, Հունաստանում։ Այսպես, մեր թվարկությունից 28 դար առաջ եգիպտական քրմերը որոշել են տարվա տեւողությունը, իսկ Արեգակի խավարումների կրկնության պարբերությունը (սարոս) հայտնի էր արդեն Ք. ա. 6-րդ դարում։ Ք. ա. 2-րդ դարում Հիպարքոսի կազմած աստղացուցակը պարունակում էր հազարից ավելի աստղերի երկնային կոորդինատները եւ պայծառության գնահատականները՝ աստղային մեծությունների պայմանական սանդղակով, որն առանց էական փոփոխությունների օգտագործվում է նաեւ մեր օրերում։ Կան պատմական վկայություններ հին Հայաստանում աստղագիտական գիտելիքների բարձր մակարդակի մասին։

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]