Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Ընդդիմադիրները շրջափակել են ԱԳՆ շենքը

Ընդդիմադիրները շրջափակել են ԱԳՆ շենքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժման անդամները մայիսի 24-ի վաղ առավոտից շրջափակել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են ԱԳՆ շենքի մոտ, որտեղ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել փակել ԱԳՆ-ի բոլոր մուտքերը:

Սաղաթելյանի կոչից հետո ցուցարարները, հրելով ոստիկանական պատը կարողացել են մտնել շենքի բակ: Իրավիճակն ԱԳՆ-ի շենքի մոտ մի պահ լարվել է, սակայն այս պահին հանգիստ է:

Այս պահին ցուցարարները շարունակում են շրջափակված պահել շենքը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]