Բայդենը Կոլումբիան ներառել Է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆի հիմնական դաշնակիցների թվում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես Կոլումբիային տրամադրել Է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ: «Իմ՝ որպես նախագահի լիազորությունների շրջանակներում (…) ես Կոլումբիան ներառում եմ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնաիցների թվում»,- ասված Է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի հուշագրում, որը մայիսի 23-ին տարածել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կոլումբիային համապատասխան կարգավիճակ տրամադրելու՝ իր մտադրության մասին Բայդենը հայտարարել Է մարտին: Ինչպես նշված Է Պետական դեպարտամենտի կայքում, այս կարգավիճակը նշում Է սերտ հարաբերությունները երկրների միջեւ եւ «(Վաշինգտոնի) օտարերկրյա գործընկերներին որոշակի առավելություններ Է ընձեռում պաշտպանական առեւտրի բնագավառում եւ համագործակցության անվտանգության ոլորտում, բայց ըստ որում «չի ներառում անվտանգության բնագավառում ոչ մի կարգի պարտավորություններ» ԱՄՆ-ի կողմից այս կամ այն պետության հանդեպ, որոնք դասված են ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցների թվում:
Ներկայումս ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցերի կարգավիճակ ունի շուրջ 20 երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում