1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան պատրաստվում է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել

Թուրքիան պատրաստվում է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

«Մենք սկսում ենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ թերի մնացած հատվածներում անվտանգության  գոտիներ ձևավորելու ուղղությամբ»,- Թուրքիայի կառավարության նիստում ասել է Էրդողանը:

«Մեր երկրի և անվտանգության գոտիների այն հատվածները, որոնք հաճախակի հարձակումների, ոտնձգությունների թիրախ են դառնում, պետք է լինեն մեր գործողությունների առաջնահերթությունները»,- հավելել է Էրդողանը:

«Հենց որ մեր թուրքական զինված ուժերը, անվտանգության ուժերն ու հետախուզությունը ավարտեն իրենց նախապատրաստական աշխատանքները, այդ գործողությունները կսկսվեն: Մենք մեր որոշումները կընդունենք հինգշաբթի օրը կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի նիստում»,- եզրափակել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]