Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

ԵԱ-Երևան. Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակի վրա է կազմակերպված. Վիկ Դարչինյան

ԵԱ-Երևան. Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակի վրա է կազմակերպված. 
Վիկ Դարչինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը բարձր է գնահատում Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կազմակերպվածությունը:

«Եվրոպայի բռնցքամարտի այս առաջնությունը շատ լավ է կազմակերպված: Եթե տեսել եք բացման արարողությունը, կհամոզվեք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբլրագրողների հետ զրույցում ասաց Դարչինյանը:

Վերջինս շեշտեց, որ բազմաթիվ միջազգային մրցաշարի ներկա է եղել, և երևանյան մրցաշարը չի զիջում ոչ մի բանով:

«Այստեղ ներկա են եվրոպական շատ երկրների ներկայացուցիչներ, և բոլորն են տեսնում, թե ինչ բարձր մակարդակի վրա է կազմակերպվածությունը: Եվրոպայի առաջնությունը մեզ համար տուրիստական նոր հոսքի առիթ կլինի»,-առանձնացրեց նա:

Խոսելով հայ բռնցքամարտիկների մասին` լեգենդար մարզիկն առանձնացրեց, որ հայ մարզիկները որակապես լավն են, իսկ մրցավարներն անթերի են:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ինայն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկներ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ից, իսկ մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին:  Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]