1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բիշքեկը պատրաստ է մայիսի 26-ին կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացմանը

Բիշքեկը պատրաստ է մայիսի 26-ին կայանալիք Եվրասիական տնտեսական 
համաժողովի անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 26-ին Ղրղզստանի մայրաքաղաքում մեկնարկող մեծ միջոցառման՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում ծրագրված է շուրջ 10 փաստաթղթի ստորագրում տարբեր ոլորտներում համագործակցության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության պետ Դանիյար Տուրուսբեկովը «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ընթացքում հայտնեց, որ Եվրասիական տնտեսական առաջին համաժողովը լիակատար պատրաստության վիճակում է:

«Այս պահին մենք Եվրասիական տնտեսական համաժողովի գլխավոր փորձն ենք անցկացնում կազմակերպչական կոմիտեի նախագահ, Ղրղզստանի վարչապետի առաջին տեղակալ Արզիբեկ Կոժոշևի գլխավորությամբ», - հաղորդեց Դանիյար Տուրուսբեկովը:

Եվրասիական կառույցի պաշտոնյան նաև խոստովանեց, որ այդպիսի մասշտաբային միջոցառման կազմակերպումն, իհարկե, հեշտ գործ չէ, բայց Ղրղզստանի Հանրապետությունը՝ ի դեմս կառավարության եւ նախագահի աշխատակազմի, առավելագույն ջանքեր է գործադրել մայրաքաղաք Բիշքեկը պատրաստության վիճակի բերելու, հյուրերին տեղավորելու եւ կազմակերպչական այլ հարցեր լուծելու համար:

«Այնպես որ, ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ Բիշքեկը պատրաստ է Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացմանը», - շեշտեց Տուրուսբեկովը:

Համաժողովի ընթացքում տեղի է ունենալու 6 պանելային քննարկում, 21 թեմատիկ նիստ: Ֆորումին մասնակցելու համար գրանցվել է մոտ 2500 հոգի՝ գործարար շրջանակներ, գիտական հանրության ներկայացուցիչներ, փորձագետներ աշխարհի 15 պետություններից: Նրանք հիմնականում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից են՝ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, բայց կան մասնակիցներ նաև Հարավային Ամերիկայի եւ Հարավարևելյան Ասիայի երկրներից:

ԵՏՀ կազմակերպչական ապահովման վարչության ղեկավարը նշեց, որ արդեն այսօր՝ մայիսի 24-ին, Բիշքեկ կժամանի համաժողովի մասնակիցների առաջին խումբը:

Դանիյար Տուրուսբեկովը նաև հաղորդեց, որ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում ծրագրվում է ստորագրել շուրջ 10 փաստաթուղթ տարբեր ոլորտներում ԵԱՏՄ համագործակցության մասին:

«Պետք է նշել, որ այդ փաստաթղթերը ոչ կոմերցիոն բնույթի են: Դրանց թվում նախատեսվում է ստորագրել, օրինակ, Հուշագիր զբոսաշրջության զարգացման ոլորտում համագործակցության մասին: Ծրագրվում է առանձին համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ երկրների բուհերի ռեկտորների հանդիպման արդյունքներով: Այն նվիրված է լինելու միջբուհային կոնսորցիում ստեղծելուն», - ասաց բանախոսը:

Բիշքեկյան ֆորումի շրջանակներում նոր համաձայնագիր է ստորագրվելու նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ ոչ կառավարական կազմակերպությունների միջազգային միության՝ Եվրասիայի ժողովուրդների վեհաժողովի միջև 2023-2025 թթ. համար: Եվրասիայի ժողովուրդների վեհաժողովի հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրելու նաև Ռուսաստանի Դաշնության առևտրաարդյունաբերական պալատը: ԵԱՏՄ գործարար խորհուրդը համագործակցության համաձայնագիր կստորագրի Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի եւ ճարտարապետության պետական համալսարանին կից «Տեխնոպարկ» գիտատեխնիկական կենտրոնի հետ:

Եվրասիական տնտեսական ֆորումը առաջին համաժողովն է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նման ձևաչափով: Այն փոխակերպվել է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովից, որն անցկացվում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ամենամյա ռեժիմով: Սակայն ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների որոշմամբ 2019 թվականին հիմնադրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Նոր ֆորումը պետք է տեղի ունենար դեռևս 2020 թվականին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն երկու տարի շարունակ հետաձգվել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]