Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նոր նախագծի համաձայն՝ չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն 50 հազար դրամով

Նոր նախագծի համաձայն՝ չնախատեսված վայրերում աղբ նետելու համար 
քաղաքացիները կտուգանվեն 50 հազար դրամով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն ոչ թե 5000, այլ 50 հազար դրամով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նախագիծը շուտով կներկայացվի կառավարությանը։

«Կարծում եմ, որ մինչև հաջորդ ուրբաթ կներկայացնենք, որպեսզի վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն տեղի ունենա»,-ասաց նա։

Անդրադառնալով աղբի տեսակավորմանը, քաղաքապետ Սարգսյանը հավելեց, որ Դավիթաշեն վարչական շրջանում պիլոտային ծրագիր կիրականացվի։

«Աղբի տեսակավորման կետերը բավական քիչ են և արդյունավետությունը ցածր է, այդ իսկ պատճառով նոր աղբամանների ձեռքբերման մրցույթ ենք հայտարարել, ուսումնասիրել ենք Դավիթաշեն վարչական շրջանը, որտեղ էլ կիրականացվի աղբի տեսակավորում»,-ասաց նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]