Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճառագայթային փողոցից մինչև Շահումյանի 7-րդ փողոց ձգվող հատվածը կանվանակոչվի Արտաշես Քալանթարյանի անվամբ

Ճառագայթային փողոցից մինչև Շահումյանի 7-րդ փողոց ձգվող հատվածը 
կանվանակոչվի Արտաշես Քալանթարյանի անվամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Ճառագայթային փողոցից մինչև Շահումյանի 7-րդ փողոց ձգվող հատվածը կանվանակոչվի արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի անվամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը միաձայն ընդունվեց Երևանի ավագանու մայիսի 24-ի նիստում։

«Երևան քաղաքում Արտաշես Քալանթարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Երևանի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

Արտաշես Քալանթարյանը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 16-ին, Երևան քաղաքում: 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» պարբերականներում, իսկ 1970-ական թվականներից մինչև 1982 թվականը եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիր: Արտաշես Քալանթարյանը գրել է մի շարք պիեսներ, որոնք բեմադրվել են հեռուստատեսությամբ և Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում: Արտաշես Քալանթարյանը մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» (1969) վեպով: Նրա գրքին են պատկանում տասնյակից ավելի գրքեր, հրապարակախոսական հոդվածներ, պատմվածքներ: Նրա մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն: Արտաշես Քալանթարյանը մահացել է 1991 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]