1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

 ԱՀԿ-ում գնահատել են կապկի ծաղկի դեմ բնական ծաղկի պատվաստանյութի արդյունավետությունը

 ԱՀԿ-ում գնահատել են կապկի ծաղկի դեմ բնական ծաղկի պատվաստանյութի արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն կարծիքին Է, որ բնական ծաղկի դեմ պատվաստանյութն արդյունավետ Է կապկի ծաղկի դեպքում, սակայն այդ հաշվով ստույգ տվյալներ չկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հայտարարել Է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի ծաղկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը:

«Անցած հետազոտությունները ցույց են տվել, որ ծաղկի դեմ պատվաստանյութերը, հնարավոր Է, մոտավորապես 85 տոկոսով արդյունավետ են եղել կապկի ծաղկի դեմ: Դրանք սահմանափակ հետազոտություններ են, որոնք անցկացվել են մոտավորապես ծաղկի վերացման ժամանակ, եւ ներկայում լրացուցիչ հետազոտություններ են անցկացվում նոր պատվաստանյութերի օգտագործմամբ»,-ասել Է Լյուիսը՝ հանդես գալով Ժնեւում կայացած ճեպազրույցում:

Նա նշել Է, որ ԱՀԿ-ն չունի ստույգ տվյալներ կապկի ծաղկի դեմ պատվաստանյութի արդյունավետության մասին, բայց կազմակերպությունը հետեւելու Է համապատասխան տեղեկատվությանը:

ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, ոչ տեղային երկրներում կապկի ծաղկով վարակման 131 դեպք Է գրանցվել մարդկանց շրջանում, եւս 106 փաստ ուսումնասիրվում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]