Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այլ բուժհաստատության հետ միացման ճանապարհով կվերակազմակերպվեն Երևանի մի շարք պոլիկլինիկաներ

Այլ բուժհաստատության հետ միացման ճանապարհով կվերակազմակերպվեն Երևանի 
մի շարք պոլիկլինիկաներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Երևանի ենթակայության «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կվերակազմակերպվի՝ միացնելով «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը,  «Սարի Թաղ» պոլիկլինիկա»-ն կմիանա «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին,  «Նորագավիթ պոլիկլինիկա»-ն կմիանա «Թիվ 13 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ «Նուբարարշեն» պոլիկլինիկա»-ն  «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու նիստում նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։

Նրա խոսքով՝պոլիկլինիկաների վերակազմավորման  հիմքում կադրային օպտիմալացում դրված չէ, այսինքն որևէ աշխատակից չի կրճատվի։

Գևորգ Սիմոնյանը պարզաբանեց, որ պոլիկլինիկաները չունեն համապատասխան ֆինանսական և կադրային ռեսուրսներ ազգաբնակչությանը անհրաժեշտ ծավալի և որակի բժշկական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև սեփական ռեսուրսներով զարգանալու համար, ուստի՝ անհրաժեշտ է վերջիններս վերակազմակերպել՝ այլ բուժհաստատության հետ միացման ճանապարհով:

«Փոքր պոլիկլինիկաները, նեղ մասնագիտական կաբինետների բժիշկների և միջին բուժանձնակազմի դրույքները և աշխատաժամանակը սահմանում են՝ ելնելով ազգաբնակչության թվաքանակից, արդյունքում՝ նեղ մասնագիտական կաբինետի բժիշկների և միջին բուժանձնակազմի դրույքները ստացվում են 0.25 դրույքից մինչև առավելագույնը 0.75 դրույք, որին համապատասխանող աշխատաժամանակի պայմաններում նեղ մասնագիտական կաբինետներում գոյանում են հերթեր, ինչն էլ առաջացնում է հիվանդների արդարացի դժգոհությունը»,-ասաց Սիմոնյանը, հավելելով, որ  որոշ դեպքերում էլ նեղ մասնագիտական կաբինետները գործում են շաբաթը 1 կամ 2 օր, կամ ընդհանրապես կաբինետները չեն գործում՝ համապատասխան մասնագետ չլինելու պատճառով, ինչը առաջնահերթ պայմանավորված է աշխատավարձի մեծությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]