Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գուտերեշը զգուշացնում է նոր «սառը պատերազմի» վտանգի մասին

Գուտերեշը զգուշացնում է նոր «սառը պատերազմի» վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհը կանգնած է նոր «միջուկային երանգով» սառը պատերազմի և ծայրահեղ ազգայնականության պայթյունավտանգ աճի սպառնալիքի առաջ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությանը։

«Մերձավոր Արևելքից մինչև լուրջ միջուկային երանգով նոր «սառը պատերազմի» սպառնալիք, ահաբեկչությունից և ներքին վեճերից հնագույն դժգոհությունների շուրջ, մինչև ծայրահեղ ազգայնականության պայթյուն, որն անտեսում է հիմնական ճշմարտությունը, որ միջազգային լուծումները միշտ լավագույնն են ազգային շահերի համար․ այս մարտահրավերներից յուրաքանչյուրը դարձել է մեր աշխարհի բաժանման ևս մեկ նշան»,- ասաց նա։

Աշխարհին սպառնացող այլ սպառնալիքների թվում Գուտերեշը նշել է կլիմայի փոփոխությունը, աճող սոցիալական անհավասարությունը, սովի և հիվանդությունների տարածումը: «Որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, ես պետք է ձեզ ասեմ, որ դուք մուտք եք գործում վտանգներով լի աշխարհ: Մենք բախվում ենք հակամարտությունների և բաժանումների այնպիսի մասշտաբների, որոնք չեն երևացել տասնամյակների ընթացքում՝ Եմենից Սիրիա, Եթովպիայից մինչև Սահել», - ասել է նա։ Հատուկ անդրադարձել է ուկրաինական հակամարտությանը, որը, նրա խոսքերով, «մեծ տառապանք, ավերածություններ և մահ է պատճառում»։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]