Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Իսպանիան պատրաստակամություն է հայտնել փոխարինել ռուսական գազը Եվրոպայում

Իսպանիան պատրաստակամություն է հայտնել փոխարինել ռուսական գազը 
Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ իր երկիրն ի վիճակի է լուծել ռուսական էներգակիրների ներմուծումից Եվրոպայի կախվածության խնդիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը։

«Իսպանիան և Հարավային Եվրոպան հնարավորություն կունենան արձագանքելու ռուսական հանածո վառելիքից էներգետիկ կախվածությանը», - ասել է Սանչեսը:

Նրա խոսքով՝ Պիրենեյան թերակղզու ընդերքը պարունակում է Եվրամիության հեղուկ գազի պաշարների մոտ կեսը։  

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ երկրները Ռուսաստանից ներկրում են գազի 40%-ը, նավթի 27%-ը և ածուխի 46%-ը։

Նախկինում Իսպանիան Պորտուգալիայի հետ միասին ժամանակավոր գների սահմանափակումներ էր մտցրել բնական գազի և ածխի համար։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]