Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվը հասել է 71-ի

Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվը հասել է 71-ի

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով  վարակվելու դեպքերի թիվը հասել է 71-ի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալության (UKHSA) հաղորդագրությանը:

Գերատեսչության տվյալներով ՝ Անգլիայում կապիկի ծաղիկի վարակի ևս 14 դեպք է հայտնաբերվել։

«Արդյունքում՝ Անգլիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը մայիսի 23-ի դրությամբ հասել է 70-ի։ Շոտլանդիայի հանրային առողջապահության ծառայությունը հաստատել է, որ հայտնաբերվել է կապիկի ծաղիկ վարակի մեկ դեպք, ինչի արդյունքում Մեծ Բրիտանիայում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 71 – ի», - նշվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Ընդ որում` մայիսի 23-ի դրությամբ ոչ Ուելսում, ոչ Հյուսիսային Իռլանդիայում առայժմ հիվանդության ոչ մի դեպք չի հայտնաբերվել:

Չնայած հիվանդության նոր դեպքերի հայտնաբերմանը, Մեծ Բրիտանիայի բնակչության համար ռիսկը մնում է ցածր, նշել են UKHSA-ում:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր կապիկի ծաղիկով վարակման դեպքերի հայտնաբերման մասին։ Հիվանդության հայտնաբերման թոփ 3 երկրների թվում են Պորտուգալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան (21-ից 30 դեպք)։ Վարակվածներ են հայտնաբերվել նաև Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Շվեդիայում, Իսրայելում և ԱՄՆ-ում:

Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]