Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տեխասում 21 մարդ Է զոհվել գնդակոծության հետեւանքով

Տեխասում 21 մարդ Է զոհվել գնդակոծության հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տեխասի նահանգի հարավի տարրական դպրոցներից մեկում իրականացված գնդակոծության հետեւանքով զոհվել Է 21 մարդ՝ 18 երեխա եւ երեք չափահաս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, CNN հեռուստաալիքին հաղորդել Է նահանգի սենատոր Ռոլանդ Գուտիերեսը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Ավելի վաղ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ զոհ Է դարձել 14 երեխա եւ ուսուցիչներից մեկը:

Նա հայտնել Է, որ հրաձիգը ճանաչված Է, նա 18-ամյա Սալվադոր Ռամոսն Էր, որը, ըստ երեւույթին, ոչնչացվել Է միջադեպի վայր ժամանած ոստիկանների կողմից: Նրանցից երկուսը փոխհրաձգության ընթացքում թեթեւ վերքեր են ստացել: Էբոթն ասել Է, որ հրաձիգը մեքենան թողել Էր դպրոցի մոտ, շենք մտել ատրճանակով եւ, ըստ որոշ տվյալների, հրացանով: Դպրոց ուղեւորվելուց առաջ Ռամոսը կրակել Է իր տատիկի վրա, որն առայժմ ողջ Է եւ գտնվում Է հիվանդանոցներից մեկում: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարգադրել Է խոնարհել դրոշները ի հիշատակ զոհվածների, հաղորդել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]