Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպման է գնացել ճիշտ ժամանակին, ուշանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Վահան Հունանյան

ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպման է գնացել ճիշտ 
ժամանակին, ուշանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Վահան 
Հունանյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանի ուշանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն՝ իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին։

Մամուլին կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]