1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում ԵՄ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

Հայաստանում ԵՄ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի օրվա շրջանակում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մայիսի 25-ին այցելել է Գորիսի բժշկական կենտրոն և նվիրել ժամանակակից ռենտգենաբանական հետազոտության սարք` որպես Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի խթանման նպատակով ԵՄ աջակցության ավելի մեծ փաթեթի մաս։ Ռենտգենյան նոր սարքավորումը հեշտացնում է հիվանդի առողջության մոնիտորինգը և բարելավում կլինիկական որոշումների կայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՄ «Համերաշխություն հանուն առողջության» ծրագրի շրջանակում Գորիսի բժշկական կենտրոնը համալրվել է 1 էլեկտրասրտագրման ապարատով և 3 թթվածնի կոնցենտրատորներով, որոնք օգնել են հարյուրավոր հիվանդների ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդություններից։

Միջոցառմանը միացել էին ԵՄ անդամ երկրների դեսպաններ։ Հյուրերը Գորիսում այցելել են նաև պատվաստման վայր, որտեղ հանդիպել են 65+ մարդկանց, ովքեր բժշկական խորհրդատվություն են ստացել և պատվաստվել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Պատվաստումը հոգատարություն է» արշավի շրջանակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]