1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանը պարտություն կրեց երկրորդ մենամարտում

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանը պարտություն կրեց երկրորդ 
մենամարտում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը. այսօր մրցումային երրորդն օրն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ մենամարտն անցկացրեց 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, ով ուժերը չափեց գերմանացի  Քևին Շումանի հետ ու պարտվեց 5:0 հաշվով:

Մեկնարկային մենամարտում Վախթանգ Հարությունյանը առավելության էր հասել լեհ Բարտոշ Գոլեբիվսկիի նկատմամբ:

Մայիսի 25-ին, երեկոյան 18:00-ից սկսած առաջին անգամ ռինգ դուրս կգա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը (60 կգ), որի մրցակիցը կլինի հունգար Ռոլանդ Վերեշը:

Նախօրեին կայացած մեկնարկային մենամարտերում պայքարից դուրս էին մնացել Ջանիկ Սահակյանը (54 կգև Նարեկ Զախարյանը (71կգ): Հաղթանակ էր տոնել միայն 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]