Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Համանախագահության աշխատանքների հարցով կոնսենսուս չկա, սակայն ձևաչափի «մահվան» մասին լուրերը չափազանցված են. Միրզոյան

Համանախագահության աշխատանքների հարցով կոնսենսուս չկա, սակայն ձևաչափի 
«մահվան» մասին լուրերը չափազանցված են. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով աշխատանքները, բանակցությունները շարունակելու կոնսենսուս չկա՝ առաջին հերթին Ադրբեջանի կողմից, սակայն համանախագահության ֆորմատի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ կա արդյոք կոնսենսուս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի և աշխատանքների վերաբերյալ, ինչպե՞ս կգնահատի այդ ձևաչափի ապագան և ի՞նչ է արվում, որ առաջիկայում սկսեն ԼՂ հարցով բանակցությունները համանախագահության շրջանակում:

«Ուկրաինական պատերազմի բերումով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները, մեղմ ասած, ակտիվ չեն ընթանում: Ընդհանրապես, կարելի է փաստել, որ այդ շրջանակներում չեն եղել համենայնդեպս տեսանելի աշխատանքներ: Մինչև այդ Ադրբեջանն էր այն երկիրը, որը մերժում էր Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, առաջարկը: Բայց ուկրաինական պատերազմից հետո նաև համանախագահների շրջանում որոշակի տարակարծություն կար: Մենք, անշուշտ, ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման առումով բանակցությունների տեղը և ձևաչափը տեսնում ենք հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում»,-ասաց Միրզոյանը:

Նա վստահեցրեց, որ հայկական կողմն այս մասին շարունակաբար խոսում է և այս ուղղությամբ աշխատում է բոլոր միջազգային գործընկերների և, առաջին հերթին, համանախագահների հետ: «Եվ ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջերս, նկատած կլինեք, որ համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ հենց այդ ձևաչափում աշխատանքները շարունակելու»,-ասաց Միրզոյանը:

Նրա խոսքով՝ դա կարելի է տեսնել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի վերջին հանդիպումից հետո արված համատեղ հայտարարությունում և իր՝ ԱՄՆ այցից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպման արդյունքում արված հայտարարությունում, ֆրանսիացի գործընկերների կողմից արված հայտարարությունում:

Անդրադառնալով հարցին՝ ԱԳ նախարարն ասաց՝ ասել, թե այս հարցում կա կոնսենսուս, կլինի չափազանցված: «Կոնսենսուս չկա և առաջին հերթին հենց Ադրբեջանի կողմից և ջանքերով: Սակայն, ինչպես կասեր դասականը, այս ֆորմատի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են»,-ասաց Միրզոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]