1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հայտնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը հանելու հնարավորության մասին

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հայտնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը 
հանելու հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալին հայտնել է, որ հնարավոր է մասամբ հանել պաշտոնական Թեհրանի դեմ պատժամիջոցները՝ խրախուսելու միջուկային ծրագրից հրաժարվելուն ուղղված քայլերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք, ինչպես և մեր եվրոպացի գործընկերները, համոզված ենք, որ կարող ենք պատժամիջոցների սահմանափակ մեղմացում տրամադրել, որպեսզի Իրանը կարևոր քայլեր ձեռնարկի միջուկային ծրագիրը զսպելու և սահմանափակելու ուղղությամբ», - ասել է Մալին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:

Միևնույն ժամանակ, նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն կարող են «շարունակել օգտագործել մնացած պատժամիջոցները» և իրենց տրամադրության տակ գտնվող մյուս գործիքները՝ «ճնշում գործադրելու և Իրանի այլ վտանգավոր գործողությունները թիրախավորելու համար»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]