Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՀ ղեկավարը կոչ է արել ապահովել համաշխարհային մատակարարման շղթաների անվտանգությունը

ԱՄՀ ղեկավարը կոչ է արել ապահովել համաշխարհային մատակարարման շղթաների 
անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հանրությունը ապագայում կարող է բախվել ավելի մեծ ցնցումների, որոնք կազդեն համաշխարհային մատակարարման շղթաների վրա, ուստի դրանք պետք է ապահովել դրանց անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստալինա Գեորգիևան։

Նա հստակեցրել է, որ վերջին երկու տարիների ընթացքում համաշխարհային հանրությունը բախվել է երկու մեծ ճգնաժամերի՝ կորոնավիրուսի համավարակի ու Ուկրաինայի ներկայիս իրադրության հետ: Վերջինս, նրա խոսքով, կարող է «Աֆրիկայում սովի պատճառ դառնալ»: ԱՄՀ ղեկավարը նման հնարավոր նոր ճգնաժամ է համարում նաև կլիմայական փոփոխությունները:

Գեորգիևան կարծիք է հայտնել, որ համաշխարհային հանրությանը անհրաժեշտ է «մատակարարման անվտանգությունը» համատեղ ինտեգրել միջազգային «տնտեսական արդյունավետության հայեցակարգի մեջ»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]