Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առաջին եռամսյակում նավթի արդյունահանման ծավալով Ռուսաստանը զիջել է միայն ԱՄՆ-ին

Առաջին եռամսյակում նավթի արդյունահանման ծավալով Ռուսաստանը զիջել է միայն 
ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը 2022 թվականի առաջին եռամսյակում նավթի արդյունահանման ծավալով պահպանել է աշխարհում երկրորդ տեղը՝ առաջին տեղը զիջելով Միացյալ Նահանգներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ պետական վիճակագրության դաշնային ծառայությունը:

Մասնավորապես, ՌԴ-ն 2022 թվականի հունվարին օրական արդյունահանել է 10,97 մլն բարել՝ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ի 11,37 միլիոնի դիմաց։ Փետրվարին ռուսական արդյունահանումը նվազել է մինչև 10,6 մլն բարել՝ ԱՄՆ-ի 11,31 մլն բարելի դիմաց։ Իսկ արդեն մարտին Ռուսաստանը արդյունահանումն ավելացրել է մինչև 10,93 մլն բարել, սակայն Միացյալ Նահանգները նույնպես ավելացրել է արդյունահանումը՝ մինչև 11,67 բարել։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]