Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Իսպանիան պատվաստանյութեր և հակավիրուսային դեղամիջոցներ կգնի կապիկի ծաղիկի բուժման համար

Իսպանիան պատվաստանյութեր և հակավիրուսային դեղամիջոցներ կգնի կապիկի 
ծաղիկի բուժման համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի առողջապահության նախարար Կարոլինա Դարիասը հայտարարել է, որ կառավարությունը գնելու է պատվաստանյութեր և հակավիրուսային դեղամիջոցներ՝ երկրում կապիկի ծաղիկի տարածումը զսպելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Cadena SER ռադիոկայանը։

Ըստ Cadena SER-ի տեղեկության՝ Իսպանիայի իշխանություններն արդեն դեղերի գնման շուրջ բանակցություններ են վարել Դեղամիջոցների եվրոպական գործակալության հետ: Դեղամիջոցները պետք է հասնեն մի քանի շաբաթից։

Ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները հայտնել էին երկրում օրտոպոքսվիրուսով վարակման 59 դեպքի մասին, որոնցից 20-ը հաստատվել էր որպես կապիկի ծաղիկ: Մնացած պացիենտները սպասում են հավելյալ հետազոտությունների արդյունքներին:

Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]