Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Զելենսկիի գրասենյակից հայտնել են, որ Ուկրաինան չի համաձայնի հակամարտության սառեցմանը

Զելենսկիի գրասենյակից հայտնել են, որ Ուկրաինան չի համաձայնի հակամարտության 
սառեցմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևը չի համաձայնի իրավիճակի «սառեցմանը» կամ իր տարածքի մի մասը զիջելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Հակամարտության սառեցման մասին խոսք լինել չի կարող: Ցանկացած սառեցում պատերազմ է, որը միառժամանակ հետաձգվել է»,- գրել է նա:

Նա «թիկունքից հարված« է անվանել ուկրաինական կողմին արված առաջարկը՝ զիջելու տարածքի մի մասը:

Ավելի վաղ La Repubblica պարբերականը հայտնել էր, որ Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն ՄԱԿ-ին ու Մեծ յոթնյակի գործընկերներին ներկայացրել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկ, որը ենթադրում է կրակի դադարեցում, ինչպես նաև համաձայնագիր «վիճելի տարածքների» վերաբերյալ ու Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ բազմակողմ համաձայնագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]