Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս 2022

Բրիտանիայում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը հասել է 78-ի

Բրիտանիայում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը հասել է 78-ի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակումների թիվը հասել է 78-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  ասվում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության գործակալության հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ Անգլիայում կապիկի ծաղիկի ևս յոթ դեպք է հայտնաբերվել։ Դեպքեր կան գրանցված նաև Շոտլանդիայում:

Մայիսի 24-ի դրությամբ կապիկի ծաղիկ չի գրանցվել Ուելսում ու Հյուսիսային Իռլանդիայում:

Առողջապահության գործակալությունից հայտնել են, որ ի հեճուկս նոր դեպքերի հայտնաբերման՝ երկրի բնակչության համար նվազագույն ռիսկեր կան:

Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]