1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ռոմա»-ն դարձավ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող. Մխիթարյանի երկրորդ եվրագավաթը

«Ռոմա»-ն դարձավ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող. Մխիթարյանի երկրորդ եվրագավաթը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Ռոմա»-ն և «Ֆեյենորդ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանիայում կայացած եզրափակիչ խաղի առաջին կեսում երկու թիմերից գնդակին առավել շատ տիրում էր «Ֆեյենորդ»-ը, սակայն իր պահն օգտագործեց «Ռոմա»-ն: Դիպուկ հարվածով 32-րդ րոպեին աչքի ընկան Զանիոլոն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն 17-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց: Հայ ֆուտբոլիստ երկու շաբաթ առաջ էր վնասվածք ստացել և հիմա վնասվածքը կրկնվեց:

Երկրորդ կեսում «Ֆեյենորդ»-ն տիրում էր նախաձեռնության, իսկ «Ռոմա»-ն միայն երբեմն-երբեմն էր հակագրոհում: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով:

«Ռոմա»-ն դարձավ պատմության առաջին թիմն, որը նվաճեց Կոֆեներցիաների լիգայի գավաթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]