Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 26-ին կանցկացնի ԿԺԴՀ-ին նվիրված փակ նիստ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 26-ին կանցկացնի ԿԺԴՀ-ին նվիրված փակ նիստ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 26-ին կհավաքվի ԿԺԴՀ-ին նվիրված փակ նիստի: Այդ մասին ասված Է համաշխարհային կազմակերպության՝ մայիսի 25-ին տարածված ծրագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԿԺԴՀ-ն նախօրյակին կատարել Է երեք հրթիռային փորձարկումներ: Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցչին, սպասվում Է քվեարկություն ամերիկյան բանաձեւի նախագծի շուրջ, որը նախատեսում Է Փենյանի դեմ պատժամիջոցների խստացում:

Ըստ Սեուլի տեղեկատվության՝ մայիսի 25-ին ԿԺԴՀ-ն կատարել Է երեք բալիստիկ հրթիռների արձակում: Հարավկորեացի զինվորականների գնահատումներով՝ դրանցից մեկը եղել Է միջմայրցամաքային, իսկ մյուս երկուսը՝ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ:

Ըստ որում փոքր հեռահարության հրթիռներից մեկի արձակումը, հավանաբար, ավարտվել Է անհաջողությամբ:

Ի պատասխան Փենյանի փորձարկումների կատարվել են հարավկորեական եւ ամերիկյան երկու հրթիռների արձակումներ Ճապոնական ծովի կողմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]