Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իվետա Մուկուչյանը երկրպագուների դատին է հանձնել «Ես պատրաստ եմ» երգը  

Իվետա Մուկուչյանը երկրպագուների դատին է հանձնել «Ես պատրաստ եմ» երգը

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իվետա Մուկուչյանը հանրության լայն շրջանակին է ներկայացրել  Երևանում տեղի ունեցող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության համար իր գրած «Ես պատրաստ եմ» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի և՛ խոսքերի, և՛ երաժշտության հեղինակն Իվետա Մուկուչյանն է:

Գերմանահայ երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի Իվետա Մուկուչյանը ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ: 2009-ին վերադարձել է Հայաստան և մասնակցել «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։

2016 թվականի մայիսին «Սիրո ալիք» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և գրավել 7-րդ տեղը:

Երաժշտասերների լայն շրջանակին հայտնի են Մուկուչյանի «Իմ անուշ Հայաստան», «Ամենա», «Հայաստան ջան», «Անհասանելի» և մի շարք այլ ստեղծագործություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]