1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունը 200 միլիոն դրամ կհատկացնի ԿԳՄՍ-ին՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու նպատակով

Կառավարությունը 200 միլիոն դրամ կհատկացնի ԿԳՄՍ-ին՝ Եվրոպայի և աշխարհի 
առաջնություններին պատշաճ մասնակցելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին լրացուցիչ 200 միլիոն դրամ կհատկացվի՝  2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու և մարզիկների լավագույն մարզավիճակն ապահովելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ այդ գումարով Հայաստանի մարզական ֆեդերացիաներին կհատկացվի լրացուցիչ ֆինանսավորում, որով ֆեդերացիաները Հայաստանում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, ուսումնամարզական հավաքներ, այդ թվում համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին լավագույնս նախապատրաստվելու համար:

«Բացի այդ, ֆեդերացիաները կնախապատրաստվեն միջազգային մրցաշարերի, կավելացվի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը: Ակնկալվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում և մարզական արդյունքների աճ»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Հայաստանում միջազգային մարզական միջոցառումների անցկացումը՝ հավելելով, որ Հայաստանը աշխարհի մարզական քարտեզի վրա պետք է տեղ ունենա:

«Մենք հիմա հյուրընկալում ենք բռնցքամարտի եվրոպայի առաջնությունը, և դա ոչ միայն մարզական իրադարձություն է, այլև շատ կարևոր առիթ, որ մեր երկրում ենթակառուցվածք զարգանա»,- ասաց Վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]