1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աննա Հակոբյանը Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» ամենամյա միջոցառմանը

Աննա Հակոբյանը Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» 
ամենամյա միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մայիսի 25-ին Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders - WPL) ամենամյա միջոցառմանը։ Այն ազգային մակարդակով կին քաղաքական գործիչների համաշխարհային անկախ, բարեգործական հիմնադրամ է՝ հիմնված Ռեյկյավիկում 2013թ.-ին Եվրոպական խորհրդարանի նախկին փոխնախագահ (2009-2011), Եվրոպական խորհրդարանի անդամ (2004-2014) և Կանանց քաղաքական առաջնորդների գլոբալ ֆորումի նախագահ Սիլվանա Կոխ-Մեհրինի կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հիմնադրամի առաքելությունն է մեծացնել ինչպես կանանց թիվը, այնպես էլ իրենց ազդեցությունը քաղաքական ղեկավարող պաշտոններում և առհասարակ երկրների քաղաքական կյանքում: WPL-ն առաջարկում է կին քաղաքական գործիչներին հաղորդակցության և անընդհատ կապի համաշխարհային հարթակ:

«Ռեյկյավիկ համայնքի Դավոսի նախաճաշի ընթացքում հրավիրվածները ծանոթացան «Ռեյկյավիկն Առաջնորդների ինդեքսի համար» հետազոտության արդյունքներին: Հետազոտության մեջ ամփոփված են հասարակության մոտեցումներն այն մասին, թե որքանով են կանայք ու տղամարդիկ հավասարապես համապատասխանում առաջնորդելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ մինչև այս, 2019 թվականի նոյեմբերի 19-ին Իսլանդիա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկինը մասնակցել է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով խորհրդաժողովին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]