Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

«Երևանյան բեսթսելեր». «Թավշյա ճագարը…»՝ առաջատար. մանկական, ապրիլ, 2022

«Երևանյան բեսթսելեր». «Թավշյա ճագարը…»՝ առաջատար. մանկական, ապրիլ, 
2022

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Մարջերի Ուիլյամսի «Թավշյա ճագարը, կամ ինչպես են խաղալիքները դառնում իսկական» գիրքը։ Երբ երեխան սիրում է քեզ... ԻՍԿԱՊԵՍ սիրում է քեզ, դու դառնում ես ԻՍԿԱԿԱՆ։ ­Թավ­շյա Ճագարը ե­րա­զում է լի­նել իս­կա­կան, ի­նչ­պես իր ծեր և ի­մաս­տուն ըն­կե­րը՝ Կաշ­վե ձին։ Բայց ԻՍ­ԿԱ­ԿԱՆ լի­նելն այն չէ, թե ի­նչ­պես ես պատ­րաստ­ված։ Դա այն է, ի­նչ կա­տար­վում է քեզ հետ։ Փոք­րիկ տղայի սի­րո շնոր­հիվ թավ­շյա Ճագարի ե­րա­զանք­նե­րը հրաշ­քով կա­րող են ի­րա­կա­նա­նալ... Մար­ջե­րի Ո­ւի­լյամ­սի ման­կա­կան դա­սա­կան այս վի­պա­կի նկա­րա­զարդ ամ­բող­ջա­կան հրա­տա­րա­կու­թյու­նը, որ ա­ռա­ջին ան­գամ լույս է տե­սել 1922 թ., կգ­րա­վի ցան­կա­ցա­ծի սիր­տը, ով հա­վա­տում է սի­րո ու­ժին։

Երկրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

«Շունն ու կատուն» գիրքը երրորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Հ. Թումանյանի այս հեքիաթը սիրված է շատերից:

Չորրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական, սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ այլ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև այլ ժողովուրդների բանահյուսություններում:

Կորնեյ Չուկովսկու «Այբոլիտը» հինգերորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, որը թռչում է Աֆրիկա՝ հիվանդ կենդանիներին գոգոլ-մոգոլով բուժելու, և որին սիրում են գրեթե բոլոր երեխաները:  Չուկովսկին իր այս հերոսին ներկայացրել է նաև «Բարմալեյ» և մի շարք այլ հեքիաթներում:

Վեցերորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի՜-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ, օրինակ՝ ինչու է փայտփորիկը տկտկացնում ծառի բնին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը յոթերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:

Ութերորդ տեղում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Իններորդ հորիզոնականում Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին: «Կարմիր գլխարկը» ամենահայտնի հեքիաթներից է և սիրվել է բոլորի կողմից:

Տասներորդ հորիզոնականում է «Տիեզերական թռիչքը»  գիրքը։ Այն պարունակում է մանկական բանաստեղծություններ, որոնք պատմում են տիեզերքի, տիեզերագնացության, երկնային մարմինների և գալակտիկայի մասին։

  

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Մարջերի Ուիլյամս

«Թավշյա ճագարը կամ ինչպես են խաղալիքները դառնում իսկական»

Զանգակ 70
2 +1 «Շաղգամը» Բուկինիստ 48
3 +6 «Շունն ու կատուն» Բուկինիստ 46
4 -2 «Բոքոնիկը» Բուկինիստ 43
5 *

Կորնեյ Չուկովսկի

«Այբոլիտը»

Բուկինիստ 39
6 -2 «Ով է ապրում տնակում» Բուկինիստ 38
7 +1

Հովհաննես Թումանյան

«Փիսիկի գանգատը»

Բուկինիստ 37
8 * «Հայկական հեքիաթներ» GSM 34
9 *

Շառլ Պերո

«Կարմիր գլխարկը»

GSM 32
10 նոր «Տիեզերական թռիչքը» Բուկինիստ 31

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74),  «Ֆենիքս»  (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]