1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի նախագահը Գորիսում ընդունել է Փարիզի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը

Արցախի նախագահը Գորիսում ընդունել է Փարիզի քաղաքապետի գլխավորած 
ներկայացուցչական պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Արցախի Նախագահը  գոհունակության խոսքեր է հղել Փարիզի քաղաքապետին` ցուցաբերած նախաձեռնողականության և համարձակության համար, ընդգծել, որ Արցախի իշխանությունները շատ բարձր են գնահատում Ֆրանսիայի քաղաքական շրջանակների հետ պարբերական շփումները:

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անն Իդալգոն նշել է, որ Փարիզը պատրաստակամ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար:

Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցում էին ԱՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի պատասխանատուներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել է հումանիտար բնույթի հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]