Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուս զբոսաշրջիկները մայիսի 30-ից կկարողանան վիզա ստանալ Ինդոնեզիա ժամանելուն պես

Ռուս զբոսաշրջիկները մայիսի 30-ից կկարողանան վիզա ստանալ Ինդոնեզիա 
ժամանելուն պես

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի իշխանությունները թարմացրել են այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները մայիսի 30-ից կկարողանան մեկ մուտքի տուրիստական վիզա ստանալ. ցանկում կա նաև Ռուսաստանը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

2022 թվականի մայիսի 30-ից Ինդոնեզիա ժամանելուն պես վիզա ստանալու հնարավորություն ունեցող երկրների ցանկն ընդլայնվել է: Ավելացվել են Բահրեյնը, Բելառուսը, Բոսնիա և Հերցեգովինան, Քուվեյթը, Մարոկկոն, Եգիպտոսը, Օմանը, Պերուն, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան և Հորդանանը։

Մեկ մուտքի զբոսաշրջային վիզաները կարող են տրամադրվել մոտ 35 դոլարով: Դա անելու համար հարկավոր է ներկայացնել առնվազն 6 ամիս վավերականության ժամկետով անձնագիր: Վիզան կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 30 օրով։

Անհրաժեշտ կլինի նաև առողջության ապահովագրություն ձեռք բերել՝ առնվազն 25,000 ԱՄՆ դոլարի ծածկույթով և ներբեռնել Peduli Lindungi հավելվածը:

Ավելի վաղ Ինդոնեզիայի իշխանությունները չեղարկել էին պատվաստված զբոսաշրջիկների համար ՊՇՌ և թեստերի պահանջը։ Ինդոնեզիան ճանաչում է ռուսական Sputnik V պատվաստանյութը.

Փետրվարի սկզբին կառավարությունը Բալին բացեց պատվաստված օտարերկրյա զբոսաշրջիկների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]